ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանը անմիջական մասնակցության հնարավորությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես փոխում է հակամարտության բուն էությունը, բնույթը։
Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասաց նա։
«Այժմ տեղի է ունենում հասկացությունների նենգափոխում. խոսքը նրա մասին չէ, որ թույլատրվի Կիևի ռեժիմին արևմտյան զենքով հարվածել ռուսական տարածքին, Ուկրաինայի զինված ուժերն արդեն դա անում են ԱԹՍ-ների և այլ միջոցների օգնությամբ:
Բայց երբ խոսքը վերաբերում է արևմտյան արտադրության բարձր ճշգրտության հեռահար զենքի կիրառմանը, սա բոլորովին այլ պատմություն է», - ընդգծել է Պուտինը։
0Comments