ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհավաքվեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհավաքվեն դեկտեմբերի վերջին, իսկ 2025 թվականին նրանք համատեղ կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։

«Իհարկե, ուրախ եմ այստեղ տեսնել Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին»,- ասել է ՌԴ նախագահը՝ Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ - Այս պետությունները Ռուսաստանի ամենամոտ հարեւաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները։ Մենք նրանց առաջնորդների հետ հանդիպեցինք բոլորովին վերջերս՝ հոկտեմբերին Մոսկվայում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Ավանդաբար, մենք հավաքվելու ենք դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և ուրվագծելու ապագայի ծրագրերը, իսկ 2025 թվականին համատեղ տոնելու ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, որին ողջ Համագործակցության պետությունների ժողովուրդներ նպաստել են»։

2023 թվականին ԱՊՀ երկրների ղեկավարները հանդիպել են դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։

Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդր սրահում տեղի է ունեցել օտարերկրյա նոր դեսպանների կողմից Ռուսաստանի Դաշնության Նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը։ Դրան մասնակցել են 28 երկրների բանագնացներ։