Իսպանիայի հրապարակը (հրապարակ Սևիլյայի Մարիա Լուիզայի զբոսայգում) ճանաչվել է աշխարհի լավագույն տեսարժան վայրը։ Ռիա նովոստին, հղում անելով Stasher-ին, գրում է, որ ուղեբեռների պահպանության առցանց-ծառայությունը կազմել է զբոսաշրջային 99 տեսարժան վայրի ցուցակ։ Այն կազմելիս փորձագետները հաշվի են առել զբոսաշրջիկների արձագանքները, օբյեկտների ամրագրման կայքերում վայրերի գնահատումը, տրանսպորտային հասանելիությունը, անվտանգության աստիճանը և Ինսթագրամում հիշատակումների քանակը։
Առաջին հնգյակում բացի Իսպանիայի հրապարակից ընգրկված է Մաթերհորն լեռը Շվեյցարիայում, Ֆրանսիայում Պյուի-դյու-Ֆուի պատմական զբոսայգին, Իսպանիայում Կորդովայի մզկիթը, Աբու-Դաբիում Շեյխ Զայիդի մզկիթը։
Լավագույն տասնյակում է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը, Իսլանդիայում Կապույտ լագունը (ծովախորշ), Աթենքի Ակրոպոլիսը, Բուդապեշտում հունգարական խոհրդարանի շենքը և ԱՄՆ-ում Գրեյթ ՍմոքիՄաունթիս ազգային պարկը։
Աշխարհի լավագույն տեսարժան վայրերը
Առաջին հնգյակում բացի Իսպանիայի հրապարակից ընգրկված է Մաթերհորն լեռը Շվեյցարիայում
0Comments