Օգոստոսի 30-ի առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերը գրոհել են Կալուգան

Մանրամասներ
կալուգա

Օգոստոսի 30-ի առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերը գրոհել են Կալուգան։

Այս մասին տեղեկացրել է Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ «Կալուգա քաղաքի ծայրամասում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են չորս անօդաչու։ Դրանց ոչնչացման տեղերում աշխատում են օպերատիվ խմբերը»,- գրել է նա թելեգրամ-ալիքում։

Կալուգայից բացի, գրոհի են ենթարկվել նաեւ Բրյանսկի եւ Բելգորոդի մարզերը, ինչպես նաեւ օկուպացված Ղրիմը։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ 11 դրոն խփվել է Բրյանսկի մարզում, մեկը՝ Բելգորոդի մարզում, երկուսը՝ Ղրիմում։