Ստեփանակերտի բենզինի պայթյունից անհետ կորածների ընտանիքն անօգնական է մնացել. օգնության կարիք կա

Մանրամասներ
արցախ

Ստեփանակերտում տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով անհետ կորել են երկու եղբայր` Եղիշեն ու Լեռնիկը։ Նրանց մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չկա։ Եղբայրների կանայք և անչափահաս երեխաները բռնի տեղահանվել են Հայաստան։ Այժմ վարձով` 170 հազար դրամով, ապրում են Նուբարաշենում։

Կանայք չնչին աշխատավարձով աշխատանք են գտել, բայց դա չի բավարարում ապրելու համար։ Կառավարության փոխանցած աջակցությունով միայն կարողանում են տան վարձը տալ։ Ընտանիքն աջակցության կարիք ունի։ Ցանկալի է Նուբարաշենում կամ Էրեբունիում աշխատանք առաջարկել` արժանապատիվ աշխատավարձով։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է լրագրող Նարեկ Կիրակոսյանը: