Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է. Հեղափոխության զավակները խժռում են հեղափոխության զավակներին

Մանրամասներ
ալեն

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի Մոսինյանը, ով մինչև 2022-ի մայիս աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ, իսկ հետո Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել դատավոր։

Ի դեպ Մերին, ՍԴ-ում ՊՇՌ թեստերի գործով ԱԺ ներկայացուցիչն էր, ու իր թերպատրաստվածությունը հիմնավորում էր նրանով, որ ժամանակ չի ունեցել գործը նորմալ ուսումնասիրելու։

Հեղափոխության զավակները խժռում են հեղափոխության զավակներին։