Գլխավոր շտաբի ապստամբությունը

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Գլխավոր շտաբի ապստամբությունը» վերնագրով հերթական յութուբյան զրույցն է ունեցել հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը․

«2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ քաղաքացիները տեղեկանում են, որ ՀՀ Գլխավոր շտաբը, ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել, որով պահանջում է երկրի վարչապետի և կառավարության հրաժարականը։

Սա երկրում անվանվեց գլխավոր շտաբի ապստամբություն, անհնազանդություն, իշխանափոխության փորձ»,-հիշեցրեց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով․

«Ես հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ, առաջինը, որ ինձ հուզում էր՝ արդյո՞ք որոշակի գործողություններ են սպասվում նրա կողմից, որովհետև հայտարարությունը այն մասին էր, որ ԳՇ-ն ապստամբություն է անում, իշխանությունը վերցնում է իր ձեռքը։

Ինչպես մենք գիտենք աշխարհի փորձից, ռազմական հեղաշրջման դեպքում ոչ թե պետք է լինի հայտարարություն, այլ՝ գործողություններ, վերցնեն իշխանությունը, հետո նոր հայտարարություն տարածեն։

Հայաստանում հակառակն է, լինում է հայտարարություն, բոլորը սպասում են որևէ գործողությունների, որոնք չկան։

Օնիկ Գասպարյանն ասաց՝ մենք մեր ասելիքն արդեն ասել ենք, մնացածը թող ժողովուրդը որոշի»,-ասաց Մարուքյանը՝ խոսելով հետո տեղի ունեցած դեպքերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում