Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Աշոտյան

Ֆրանսիայի Սենատն ընդամենն ընդունել է Արցախի անկախության կոչ պարունակող բանաձեւ, ինչն, անշուշտ, շատ դրական է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ դյուրահավատ ժողովուրդ,

Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել։ Ֆրանսիայի Սենատն ընդամենն ընդունել է Արցախի անկախության կոչ պարունակող բանաձեւ, ինչն, անշուշտ, շատ դրական է։

Սակայն Արցախի անկախության ճանաչման հարցը Ֆրանսիայի գործադիր իշխանության տիրույթում է։


Հ.Գ. Առավել մանրամասն ծանոթացեք մեկնաբանություններում»։