Ուկրաինան պատրաստում է միջուկային սադրանք՝ կեղտոտ միջուկային ռումբի պայթյուն

Մանրամասներ
պուտին զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են կեղտոտ միջուկային ռումբ պայթեցնել, Telegram-ում, lurer.com-ի փոխանցմամբ, հայտնել է ռազմական թղթակից Մարատ Խայրուլլինը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Մյուս կողմից աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինան պատրաստում է միջուկային սադրանք՝ կեղտոտ միջուկային ռումբի պայթյուն։ Նրանք նախատեսում են հարվածել ատոմակայաններում օգտագործված միջուկային վառելիքի պահեստներին»,- գրել է նա։

Ռազմական թղթակիցը պարզաբանել է, որ սադրանքի համար հատուկ մարտագլխիկներ արդեն հասցվել են Դնեպրոպետրովսկի մարզի Ժելտյե Վոդի քաղաքի Արևելյան լեռնահարստացուցիչ կոմբինատ։

Խայրուլլինը կոչ է արել լուրջ վերաբերվել տեղեկատվությանը:

«Ի դեպ, և՛ Կուրսկի, և՛ Զապորոժիեի ատոմակայանների վրա հարձակման շատ մեծ հավանականություն կա»,- հավելել է Խայրուլլինը։