Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պարտավորեցնող է. Հենրիխ Դանիելյան

Մանրամասներ
հհկ

ՀՀԿ Երիտասարդական կուսակցության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է․

«Մեր գտնվելը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ոչ միայն ոգեշնչող,այլև պարտավորեցնող է: 

Խորին շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի Ժողովրդական հանրապետության, Չինաստանի Կոմունիստական կուսակցության և ՚՚Academy for International Business Officials՚՚ ակադեմիայի ներկայացուցիչներին AIBO ակադեմիայում ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորության համար: 

Ակադեմիայում անցկացվող դասընթացների ավարտին մեզ տրվեցին ավարտական դիպլոմներ։

Հույս ենք հայտնում,որ ապագայում ևս նման ձևաչափերով մենք կարող ենք ներդնել մեր համատեղ ուժերը երկու երկրների միջև փոխըմբռնման և գործընկերության զարգացման համար»։