Քրիստինե Պեպելյանը հուզել է ինստագրամյան իր հետեւորդներին ու գործընկերներին։ Երգչուհին իր էջում գեղեցիկ հոլովակ է տեղադրել իր եւ որդու՝ Արեգի մասնակցությամբ, որում նրանք միասին կատարում են Արամ mp3-ի «Կուզես» երգը։
Զգացմունքային հոլովակում ակնհայտորեն երեւում է կապուտաչյա Արեգի նմանությունը մայրիկին՝ ոչ միայն արտաքնապես։ Ունկնդիրը կարող է լսել նաեւ նրա քաղցր ձայնը։
Տեսանյութի ներքո մեկնաբանություններ են թողել ինչպես երգչուհու երկրպագուները, այնպես էլ հայկական շոու-բիզնեսի հայտնիները, այդ թվում՝ Անդրեն, Սիրուշոն, Նազենի Հովհաննիսյանը, Շուշաննա Թովմասյանտ, Սիլվա Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Անի Դաշյանը եւ այլք։ Նրանք կիսվել են ջերմ էմոջիներով եւ հիացական խոսքերով։
Ինքը՝ երգչուհին, հրապարակման վերնագրի բաժնում գրել է՝ «Ես քեզ սիրում եմ, տղաս»։
0Comments