Հայաստանը աշխատանքներ է տանում առևտրատնտեսական շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչն ապագայում միայն լրացում կլինի ԵԱՏՄ առանցքային գործընկեր երկրների հետ համագործակցության համար։ Իսկ աշնանն ընդհանրապես սպասվում Է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց այցը մեր երկիր։
ԵԱՏՄ շրջանակներում (Հայաստանի նախագահությամբ) անցկացվող համաժողովների, միության երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման և լոգիստիկ նախագծերի մասին Sputnik Արմենիային պատմել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Համաժողովը լինելու է վարչապետների մակարդակով, պլանավորվում է Միության անդամ բոլոր երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությունը, նրանք նույնպես ելույթ կունենան պանելային նստաշրջանում: Ներկայումս հրավերներ են ուղարկվում, քննարկվում են մի շարք այլ երկրներից հյուրերի մասնակցության հարցը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
0Comments