Կրակոցներ՝ Արարատի մարզում. կասկածյալը ավագանու անդամ է, ով Գարիկ Սարգսյանի մտերիմն է. կա վիրավոր

Մանրամասներ
ավագանի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Տեղում ոստիկանները պարզել են, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: