Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված` այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ:
«Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- գրել է նա:
0Comments