Ուժեղ քամին Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասել է խողովակներ, թիթեղներ, տապալել ծառեր

Մանրամասներ
քամի

Օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ  քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում  վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները իրականացրել են թիթեղների ապամոտնաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ: