Նեթանյահուն ԱՄՆ-ից շտապ վերադառնում է Թել Ավիվ՝ ռազմական կաբինետի նիստին

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում, որոշել է արագացնել իր թռիչքը Վաշինգտոնից դեպի Իսրայել՝ ի պատասխան այսօր Գոլանի բարձունքների հրթիռակոծմանը, հայտնել են վարչապետի գրասենյակից։

«Ողբերգության մասին լուրերից անմիջապես հետո վարչապետ Նեթանյահուն հրամայել է արագ վերադառնալ Իսրայել», - ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ տեղի կունենա ռազմական կաբինետի նիստ։

Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից, ինչի հետևանքով 9 մարդ է մահացել, 34-ը՝ տուժել: