Երբեմն կյանքը փակում է դռները, քանի որ ժամանակն է՝ առաջ շարժվել

Մանրամասներ
աղջիկ բնություն

Միշտ նայեք նրան, ինչ ունեք, փոխանակ նայեք, թե ինչ եք կորցրել։ Եվ անկախ նրանից, թե որքան լավ կամ վատ եք դուք ձեզ զգում, դուք պետք է ամեն օր արթնանաք ու շնորհակալ լինեք կյանքի համար, որովհետև ինչ-որ մեկը հուսահատորեն պայքարում է նրա համար։

  1. Ցավը հանդիսանում է աճի մասը։

Երբեմն կյանքը փակում է դռները, քանի որ ժամանակն է՝ առաջ շարժվել։ Եվ դա լավ է, քանի որ մենք հաճախ չենք սկսում շարժումը, եթե հանգամանքները մեզ չեն պարտադրում։ Երբ վրա են հասնում ծանր ժամանակներ, ինքներդ ձեզ հիշեցրեք, որ ոչ մի ցավ առանց նպատակի չի գալիս։

Այն, որ դու պայքարում ես, չի նշանակում, որ դուք անհաջողության եք մատնվում։ Յուրաքանչյուր մեծ հաջողություն պահանջում է, որ արժանի պայքար ծավալվի։ Լավը ժամանակ է պահանջում։ Համբերատար ու վստահ եղեք։ Ամեն ինչ կկարգավորվի հավանաբար ոչ թե մի վայրկյանից, բայց հաստատ կկարգավորվի… Հիշեք, որ ցավի 2 տեսակ կա՝ ցավ, որը խոցում է, և ցավ, որը փոխում է ձեզ։ Ցավին դիմադրելու փոխարեն՝ օգնեք, որ այն ձեզ զարգացնի։

  1. Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է։

Միշտ, երբ անձրև է գալիս, դու գիտես, որ այն կկտրվի։ Ամեն անգամ, երբ ձեզ ցավ են պատճառում, վերքը բուժվում է։ Խավարից հետո միշտ լույս է լինում։

Ոչինչ հավերժ չի տևում։ Այսպիսով, ամեն ինչ լավ է հենց հիմա, վայելեք այն։ Դա հավերժ չի ձգվելու։ Եթե ամեն ինչ վատ է, մի անհանգստացեք, քանի որ դա էլ հավերժ չէ։

Այն, որ կյանքը տվյալ պահին հեշտ չէ, չի նշանակում, որ դուք չեք կարող ծիծաղել։ Այն, որ ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, չի նշանակում, որ դուք չեք կարող ժպտալ։

Յուրաքանչյուր վայրկյան դուք երկրորդ հնարավորություն եք ստանում։ Պարզապես օգտագործեք այն։

  1. Անհանգիստ վիճակն ու բողոքները ոչինչ չեն փոխելու։

Ամենաշատը բողոքողներն ամենաքիչ բաներին են հասնում։ Միշտ ավելի լավ է փորձել ավելի շատ բան անել ու անհաջողության մատնվել, քան փորձել հաջողել՝ ոչինչ չանելով։

Ոչինչ ավարտված չէ, եթե դուք պարտվել եք։ Ամեն բան ավարտվում է, եթե դուք իսկապես միայն բողոքում եք։

Եթե դուք հավատում եք ինչ-որ բանի, շարունակեք փորձել։ Եվ անկախ նրանից, թե ինչ կպատահի վերջնական արդյունքում, հիշեք, որ իրական երջանկությունը սկսվում է միայն այն ժամանակ գալ, երբ դուք դադարում եք բողոքել ձեր խնդիրներից ու սկսում եք շնորհակալ լինել կյանքին։

  1. Ձեր սպիները ձեր ուժի խորհրդանիշներն են։

Երբեք մի ամաչեք կյանքի թողած սպիներից։ Սպին նշանակում է, որ ցավն արդեն չկա, այն ամոքվել է։ Դա նշանակում է, որ դուք հաղթել եք ցավին, դաս եք քաղել, ավելի ուժեղ եք դարձել ու առաջ եք գնում։ Սպին փառքի դաջվածքն է։ Թույլ մի տվեք, որ սպիները ձեզ որպես պատանդ պահեն։ Թույլ մի տվեք, որ նրանք ստիպեն ձեզ վախի մեջ ապրել։ Սկսեք դրանց որպես ուժի նշանների նայել։

  1. Յուրաքանչյուր փոքր ճակատամարտ քայլ է առաջ։

Կյանքում համբերությունը սպասմանը հավասար չէ։ Այն ձեր երազանքների իրականացման համար համառ աշխատելով՝ լավ տրամադրությունը պահպանելու ունակություն է։ Դրա համար էլ, եթե դուք պատրաստվում եք փորձել, գնացեք մինչև վերջ, այլապես մեկնարկի մեջ ոչ մի իմաստ չի լինի։ Դա կարող է նշանակել կայունության ու հարմարավետության կորուստ որոշ ժամանակով, և հնարավոր է՝ նույնիսկ ձեր բանականության կորուստ։

Դա կարող է ձեր հարմարավետության գոտու փոփոխություն նշանակել։

Դա կարող է նշանակել հարաբերությունների ու այն ամենի զոհաբերություն, ինչը ձեզ ծանոթ է։

Դա կարող է քմծիծաղների առաջացում նշանակել։

Դա կարող է միայնություն նշանակել։

Այնուամենայնիվ, միայնությունը նվեր է, որը շատ բաներ հնարավոր է դարձնում։ Դուք կստանաք տարածություն, որի կարիքն ունեք։ Մնացած ամեն ինչը ձեր դիմացկունության թեստն են, թե որքան շատ եք դուք իսկապես ուզում հասնել նպատակին։ Եվ եթե դուք դա ցանկանաք, դուք դա կանեք՝ չնայելով անհաջողություններին ու տարաձայնություններին։ Եվ յուրաքանչյուր հաջորդ քայլին դուք ձեզ ավելի լավ կզգաք, քան կարող եք երևակայել։ Դուք կհասկանաք, որ պայքարը ձեր ճանապարհին ընկած խոչընդոտ չէ, այն հենց ճանապարհն է։

  1. Այլ մարդկանց նեգատիվ վերաբերմունքը ձեր խնդիրը չէ։

Վստահ եղեք, երբ վատը շրջապատում է ձեզ։ Ժպտացեք, երբ ուրիշները փորձում են հաղթել ձեզ։ Դա սեփական ոգեշնչումը պահպանելու հեշտ եղանակն է։ Երբ ուրիշները կսկսեն ձեզ վատաբանել, մնացեք այնպիսին, ինչպիսին որ կաք։ Երբեք թույլ մի տվեք, որ որևէ մեկի խոսակցությունը փոխի ձեզ։ Դուք չեք կարող ամեն ինչ սրտին չափազանց մոտ ընդունել, նույնիսկ, եթե դա անձնական է թվում։ Մի մտածեք, որ մարդիկ ինչ-որ բան են անում հանուն ձեզ։ Նրանք դա անում են ի շահ իրենց։

Նախ և առաջ՝ երբեք մի փոխվեք ինչ-որ մեկի վրա տպավորություն գործելու համար, նրա վրա, ով ասում է, որ դուք բավականաչափ լավը չեք։ Փոխվեք, եթե դա ձեզ ավելի լավն է դարձնում ու տանում դեպի ավելի պայծառ ապագա։

Մարդիկ կխոսեն՝ անկախ այն բանից, թե դուք ինչ եք անում կամ որքան լավ եք դուք դա անում։ Անհանգստացեք ձեզ համար, այլ ոչ թե ուրիշների կարծիքի։ Եթե դուք հավատում եք ինչ-որ բանի, մի վախեցեք պայքարել դրա համար։ Մեծ ուժը անհնարինը հաղթահարելուց է ծնվում։

  1. Այն, ինչ պատահելու է, կպատահի։

Դուք ձեռք եք բերում ուժ, երբ հրաժարվում եք ճչոցներից ու բողոքներից, և սկսում եք ժպտալ ու գնահատել ձեր կյանքը։ Յուրաքանչյուր պայքարի մեջ կան թաքնված օրհնանքներ, բայց դուք պետք է բացեք ձեր սիրտն ու միտքը, որ դրանք տեսնեք։ Դուք չեք կարող ստիպել, որ ինչ-որ բան տեղի ունենա։ Դուք կարող եք միայն փորձել։
Որոշակի պահի դուք պետք է բաց թողնեք իրավիճակն ու թույլ տաք, որ այն, ինչ կանխորոշված է, պատահի։

Սիրեք ձեր կյանքը, վստահեք կանխազգացմանը, ռիսկի դիմեք, կորցրեք ու գտեք երջանկություն, սովորեք, ուսումնասիրեք փորձի միջոցով։ Դա երկար ուղևորություն է։ Դուք պետք է վերջ տաք ամեն վայրկյան, անհանգստանալ, հուզվել, հարցախեղդ անել ինքներդ ձեզ ու կասկածել։ Ծիծաղեք, վայելեք ձեր կյանքի ամեն պահը։ Դուք կարող եք հաստատ չիմանալ, թե ուր էիք մտադրված գնալ, բայց դուք վերջնական արդյունքում կհասնեք այնտեղ, ուր և պետք է հասնեք։

  1. Պարզապես շարունակեք շարժումը։

Մի վախեցեք զայրանալ։ Մի վախեցեք սիրել կրկին։ Թույլ մի տվեք ձեր սրտի ճաքերին վերքեր դառնալ։ Հասկացեք, որ ուժը մեծանում է ամեն օր։

Հասկացեք, որ խիզախությունը հիասքանչ է։

Ձեր սրտում գտեք այն, ինչ ուրիշներին ստիպում է ժպտալ։

Հիշեք, որ դուք ձեր կյանքում եղած շատ մարդկանց կարիքը չունեք, դրա համար էլ մի ձգտեք շատ ընկերներ ունենալ։ Ուժեղ եղեք, երբ դժվար լինի։ Հիշեք, որ տիեզերքը միշտ անում է այն, ինչ ճիշտ է։

Խոստովանեք, երբ սխալ լինեք, ու դրանից դասեր քաղեք։ Միշտ հետ նայեք, նայեք, թե ինչի եք դուք հասել, ու հպարտացեք ձեզնով։ Մի փոխվեք ոչ մեկի համար, եթե չեք ուզում։ Ավելի շատ բան արեք։ Պարզ ապրեք։ Եվ երբեք մի դադարեցրեք շարժումը։