Ճանապարհային երթևեկության կանոնների 4338 խախտում է հայտնաբերվել. Տեսանյութ

Մանրամասներ
Մանրամասներ

Հուլիսի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4338 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 209 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 328 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 473, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 315, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 191, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46 և 1922 այլ իրավախախտումներ։ 138 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 104-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56 ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 407-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 64 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14931 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 256 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 251, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 793 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, չամրակապված վարելու՝ 3722, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 359, վարելիս հեռախոսից օգտվելու՝518, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 26, արագության գերազանցման՝ 1720 և 3873 այլ իրավախախտումներ։ 

564 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1817-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 352-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 375-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 59 անձ։