Մահափորձ․ Կրակել են Դոնալդ Թրամփի վրա

Մանրամասներ
Թրամփ

Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը վիրավորվել է ականջից։

Նրա դեմքն արյունոտվել էր: Թրամփի անվտանգության աշխատակիցները շրջապատել են նրան, սակայն Թրամփը բարձրացել է ամբիոն և երեք անգամ բղավել «Պայքարեք»։

Կրակող անձը մահացել է, հանրահավաքի մեկ մասնակից զոհվել է, ևս երկու մասնակից վիրավորվել է, ասվում է Գաղտնի ծառայության հաղորդագրության մեջ։ Միջադեպը հետաքննվում է որպես սպանության փորձ։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողներին ասացին, որ իրենք նախապես պարզել են ենթադրյալ կրակողի ինքնությունը, սակայն պատրաստ չեն դա անել հրապարակայնորեն: Նրանք նաև հայտնել են, որ դեռ չեն պարզել շարժառիթը։ 78-ամյա Թրամփը դեռ նոր էր սկսել իր ելույթը, երբ հնչել են կրակոցները։