Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ջեֆ Բեզոսի հարսնացուն՝ 54-ամյա Լորեն Սանչեսը, նախընտրում է սեքսուալ հագուստը։ Իր որդու՝ քոլեջի ավարտական երեկույթին Լորենը կրել է Versace-ի 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուից լատեքսային մինի զգեստ:
Սանչեսն անդրադարձել է այս հիշարժան առիթին՝ Instagram-ում հրապարակելով մի տեսանյութ, որում նա կենաց է խմում իր 23-ամյա որդու համար, որը նախկին ամուսնուց է՝ Թոնի Գոնսալեսից:
Զգեստը, որն ի սկզբանե արժեր 2,575 դոլար, նա լրացրել էր ոսկյա ապարանջանով եւ ադամանդե ականջօղերով:
Նշենք, որ այս տարի Լորենն իր դեբյուտը կատարեց Meta Gala-ում։ Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն անձամբ օգնեց նրան ընտրել այս կարեւոր իրադարձության հանդերձանքը։ Սա Վինտուրի պայմանն էր, ով կարծում է, որ Սանչեսը վատ ճաշակ ունի զգեստների ընտրության հարցում:
0Comments