Մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արդյունք կգրանցի Սրբազանի գլխավորած Շարժումը, այն իր հետքն արդեն թողել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։
«Իշխանական պրոպագանդիստները երբ դեմքի լկտի արտահայտությամբ պնդում են, թե Շարժումը մարել է, նրանք չեն հասկանում, որ իրենք էլ են մաշվում, իրենց մարելն առնվազն ակնհայտ է։ Այս Շարժումը տարբերվում է բոլոր նախորդ քաղաքական նախաձեռնություններից․ քաղաքացիները տեսնում են՝ իրենց համար անընդունելի գործիչներ չկան, նոր մարդ է առաջնորդում Շարժումը», - իր խոսքում նշեց հրապարակախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments