Կարմիր ու սև բերետավորները գլխարկները հանելու ու «Սրբազան վարչապետ» են գոռալու, եթե Փաշինյանը հեռանա

Մանրամասներ
Կարմիր ու սև բերետավոր

Սրբազանի կողքը գաղափարական մարդիկ են հավաքված, ոչ թե փողոցում խորոված անողներ կամ գարեջուր խմողներ։ Նրա հետևից եկող մարդիկ ինտելեկտուալ են և թույլ չեն տա, որ քաղաքացիական բախումներ լինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Զրուցակցի համոզմամբ, ժողովրդական մեծ ճնշման դեպքում Փաշինյանը կհեռանա՝ զոհաբերելով իր թիմին․

«Այն նախարարները, որոնք փրփրաբերան Նիկոլ են պաշտում, վաղը հայհոյելու են նրան՝ մենակ մնալով։ Կամ կարմիր ու սև բերետավորները գլխարկները հանելու են՝ «Սրբազան վարչապետ» են գոռալու, եթե Փաշինյանը հրաժարական տվեց։ Սրբազանի պայքարը պետք է  ճիշտ սցենարներով ու տեխնոլոգիաներով իրականացվի. փողոց փակել, խաղաղ անհնազանդության ակցիաներ և այլն»։