Այս իշխանության քաղաքական պղծության առաջին արարը սկիզբ առավ Վեհարանից, սննկացման և բացառման սկիզբը ևս սկսվում է Վեհարանից․ Մարտիրոսյան

Մանրամասներ
վլադիմիր

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկացեք և ֆիքսեք:

Հատ ու կենտ են ոչ միայն Հայաստանի այլ նաև ողջ մարդկության պատմության մեջ այնպիսի կառույցները, որոնք ունեն հազարամյա ինտիտուցիոնալ պատմություն՝ ինչպիսին ունի Հայ Առաքելական Եկեղեցին:

Մեր եկեղեցին հայ ժողովրդի ողջ պատմության հիշողության կրողն ու պահպանողը լինելուց բացի նաև հայկական պետությունների ինստիտուցիոնալ հիշողության կրողն է:

Չկա և չի եղել այլ ազգային հազարմյա ինստիտուտ, որը կարող է համատեղել աշխարհիկ և հոգևոր արժեքաբանությունը և մրցակցել նրա հետ:

Չկա և չի կարող լինել թեոկրատական որևէ ձգտում, այլ կա և միշտ եղել է աշխարհիկ և հոգևոր իշխանության փոխադարձ փոխլրացման հոգևոր և քաղաքական մշակույթ, երբ այդ փոխլրացումն անհրաժեշտ է հանուն ազգային գերակայությունների:

Այդ գերակայությունները մսխած և փոխլրացման սկզբունքը մերժած այս իշխանություններին այդ վերը նշված ինստիտուցիոնալ հիշողությունը արձանագրելու է որպես քինախինդ փոքրհոգության մի փոշու մանր հատիկ, որն ավելի արժանի է մոռացության քան լավ կամ վատ հիշատակման:

P.S. Այս իշխանության քաղաքական պղծության առաջին արարը սկիզբ առավ Վեհարանից և այն օկուպացնելուց:

Սրանց սննկացման և բացառման սկիզբը ևս սկսվում է Վեհարանից»: