Կիևում Բոգատիրսկայա փողոցում գտնվող հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը տարհանվել են հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Պատճառը Բելառուսի ԱԱԾ ղեկավար Իվան Տերտելի հայտարարությունն էր, որ Կիևում Բոգատիրսկայա փողոցի հիվանդանոցներում «ահաբեկիչներ են թաքնվում»։
Տերտելը նշել է, որ իրենք կգործեն «պատերազմի օրենքների համաձայն՝ վճռականորեն և առանց վարանելու»:
Միաժամանակ պաշտոնյայի մասնակցությամբ տեսանյութի իսկությունը չի հաստատվել։ Ենթադրվում է, որ այն ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։
0Comments