Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնական կայքից ինչ-որ հրաշքով անհետացել է Արցախի Հանրապետությանը նվիրված բաժինը:
Երբ փորձում ենք տեղեկանալ, թե Արցախի և արցախցիների վերաբերյալ Զարեհ Սինանյանի գրասենյակը ինչ մոտեցումներ, ծրագրեր ունի՝ ահա այսպիսի պատկերի ենք հանդիպում: Հիշեցնենք, որ նույն Սինանյանը մինչ պատերազմը այցելում էր Արցախ, հանդիպումներ ունենում բարձրագույն ղեկավարության հետ, ծրագրեր քննարկում: 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ իր խոսքերի, Սփյուռքի լոբբիստական ներուժն էր փորձում համախըմբել, թե ինչքանով ստացվեց՝ դա էլ իր խղճին թողնենք: Սինանյանը և այս իշխանությունները ողջ պատերազմի ընթացքում Սփյուռքին կոչ էին անում կանգնել Արցախի կողքին, օգնել բարոյապես և ֆինանսապես:
Իսկ այն բանից հետո, երբ Սփյուռքի հանգանակած 105 միլիոն դոլարը փոշիացավ, այս իշխանությունները որոշել են, որ Արցախի էջը կարելի է փակել ոչ միայն Ալիևի հետ պայմանավորվածություններով, այլ նաև այս կամ այն կառույցի պաշտոնական կայքերում: Այսինքն` երբ պետք էր գումար պոկել համայն հայությունից, Արցախի անունով էին երդվում, իսկ հիմա կարելի է հրաժարվել և ձեռքերը լվանալ ...
0Comments