Մի հավատացեք Իսրայելի տարածած կեղծ և ծիծաղելի լուրերին․ Tansim

Մանրամասներ
իրան

Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունք են։

▪️Թեհրանի օդանավակայաններում թռիչքները վերականգնվել են։  Ուրբաթ առավոտից իրանական մի շարք օդանավակայանների շահագործման համար սահմանված սահմանափակումները ևս հանվել են։ 

▪️Իրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ռազմաօդային ուժերի բազան։ Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։

▪️Սպահանի միջուկային օբյեկտները գտնվում են լիակատար անվտանգության մեջ։ 

▪️CNN-ը գրել էր, որ ԱՄՆ-ն չի աջակցել Իսրայելի պատասխան հարվածին Իրանին, Bloomberg-ը հայտնել էր, որ Իսրայելն ուրբաթ օրը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ 2 օրվա ընթացքում հարվածելու է Իրանին։

▪️Իսրայելցի զինվորականները CNN-ին ասել են, որ «դեռևս մեկնաբանություն» չունեն Իրանում պայթյունների թեմայի վերաբերյալ։ Իսկ ամերիկյան վարչակազմն ասել է, որ ԱՄՆ-ը չի աջակցել Իսրայելի պատասխան հարվածին Իրանին։

Tansim-ը գրում է․ «Մի հավատացեք Իսրայելի տարածած կեղծ և ծիծաղելի լուրերին»։