ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․
«Ցավալի է հետևել, թե մեր որոշ լրատվամիջոցները ինչպիսի ջանասիրությամբ են հրապարակում և վերահրապարակում այնպիսի տվյալներ, որոնցով հեշտությամբ հնարավոր է նույնականացնել սեռական բռնության ենթարկված անձին, առավելևս՝ երեխային։
Սիրելի՛ գործընկերներ, լինում են դեպքեր, երբ մասնավոր շահը հանրության տեղեկատվության ստացման հանրային շահի նկատմամբ գերակա է։
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման տվյալներ հրապարակելուց, այդպիսիք արտատպելուց՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և աչքի առաջ ունենալով նրա ծնողների, հարազատների ապրումները, ինչպես նաև այն հնարավոր հետևանքները, որոնք կարող են առաջանալ շատ մանրանասներ հանրայնացնելու արդյունքնում»։
0Comments