Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեսյբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի դատված քեռու տղան՝ Մամիկոնը բուհի դիպլոմ չունենալով ՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի օգնականի պաշտոնն է զբաղեցնում։
Ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկման վերաբերյալ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
«Իմ վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել ա, դուք մտածո՞ւմ եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դառել վրե՞ժ եմ լուծում։
Քեռին շոկոլադ տվել ա, բա որ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, էդ ի՞նչ ա դա»։
Նիկոլ Փաշինյանի դատված հարազատը ամենևին էլ նրա ընտանիքի անդամը չէ, դատվածություն էլ ընդամենը տուգանք է։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այդ հայտարարությունն արել է իր քեռու տղայի՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Հովհաննիսյանի մասին։ 2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը։
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանը 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճենը, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: 2019թ․ հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի:
Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղային «Դիլիջան» ազգային պարկում նորից են պաշտոն տվել։
Մ․ Հովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 8-ից ՊՈԱԿ-ում զբաղեցնում է տնօրենի օգնականի պաշտոնը։
Վերջինս ունի միջնակարգ կրթություն, աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ սովորում է Հայաստանի եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, «Կառավարում» մասնագիտությամբ»։
0Comments