ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը․
«Այսօրվա արդյունքները երկարատև ու համառ աշխատանքի արդյունք է:
Բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.
Կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել:
Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում:
Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում: Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր:
Հիբրիդային գործիքներով փորձելու են նոր ճգնաժամեր հարուցել, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է պաշտպանվել լայնածավալ ֆեյքային հարձակումից:
Մեր պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից՝ կրթվել անդադար, ստեղծել, արարել, ուժեղացնել պետությունը՝ վճարելով հարկերը, որից մեծ կտոր ուղղվում է անվտանգությանը:
Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում: Սա պետք է շտկել:
Հնարավորությունները մեծ են, պետք է չվախենալ օգտվել դրանցից»:
0Comments