Միչիգանի համալսարանի գիտնականը պարզել է, որ զույգերը, ովքեր միասին խմում են, կարող են նաև միասին երկար ապրել:
Միչիգանի համալսարանի Սոցիալական հետազոտությունների հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Կիրա Բուրդիթը The Gerontologist-ում հրապարակված վերջին ուսումնասիրությամբ պարզել է, որ այն զույգերը, ովքեր հետևողական են իրենց խմելու վարքագծի մեջ (այսինքն, երկուսն էլ ալկոհոլ են խմում), հակված են ավելի երկար միասին ապրելու:
Չնայած մեծ թվով հետազոտություններ ուսումնասիրել են զույգերի՝ խմելու սովորույթների ազդեցությունը ամուսնական արդյունքների վրա, առողջական հետեւանքներն այնքան էլ պարզ չեն: Ամուսնության համար լավ վարքագիծը պարտադիր չէ, որ լավ լինի առողջության համար, ասել է Բուրդիտը:
«Այս հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ալկոհոլի օգտագործումը ամուսնական զույգերի շրջանում և դրա հետևանքները մահացության վրա: Հետաքրքիրն այն է, որ մենք պարզեցինք, որ զույգերը, որտեղ երկուսն էլ հայտնել են ալկոհոլ օգտագործելու մասին վերջին երեք ամիսների ընթացքում, ավելի երկար են ապրել, քան մյուս զույգերը, ովքեր կամ երկուսով հայտնել են, որ ալկոհոլ չեն օգտագործել, կամ ունեցել են խմելու անհամապատասխան ռեժիմ, որի դեպքում մեկը խմում է, իսկ մյուսը՝ ոչ»,- նշել է գիտնականը:
0Comments