«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան

Մանրամասներ
պետհամարանիշ 000

Վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշների ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։

Հաջողվել է պարզել, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով «Rolls-Royce» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Աստղիկի ամուսնուն՝ Դավիթ Դավթյանին։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։

Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյուս «գոլդ» համարանիշը՝ «000 ՕՕ 00» ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը: