ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հարավային Կովկաս կատարելիք շրջագայության շրջանակում մարտի 19-ին կայցելի Երեւան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացրել է ՆԱՏՕ մամուլի ծառայությունը՝ դաշինքի ղեկավարի այցերի ժամանակացույցի մանրամասները ներկայացնելով։
Հաղորդման մեջ նշվել է, որ Սթոլտենբերգի ուղեւորությունն սկսվելու է մարտի 17-ին Ադրբեջան այցով, որտեղ նա հանդիպելու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Երկուշաբթի՝ մարտի 18-ին, Սթոլտենբերգը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, եւ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի։ Այստեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Վրաստանից հետո արդեն ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան։
0Comments