Ի՞նչ է հասկացնում ԱՄՆ Պետդեպը Փաշինյանին. Կոռուպցիոն սկանդալ՝ ՔՊ-ում

Մանրամասներ
նիկոլ

Օրեր առաջ «OCCRP»-ն հրապարակել էր հետաքննություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թ-ի նվիրատվություններում ի հայտ եկած տարօրինակ փոխանցումների մասին:

Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ կուսակցության 2022-ի ֆինանսական հաշվետվությունում առկա են նվիրատվություններ, որոնք հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Ըստ «OCCRP»-ի՝ «Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը»։ Բացի այդ, ՔՊ կուսակցության 31 նվիրատուներից 15-ը հերքել են նվիրատվություն տրամադրելու փաստը, իսկ մյուսները խուսափել պատասխանից:

Հետաքննությունը պարզել է նաև, որ որոշ դեպքերում նվիրատուները կուսացությանն են նվիրաբերել իրենց եկամուտների կեսից ավելին, իսկ որոշ դեպքերում ամբողջ եկամուտն ու խնայողությունները:

Հետաքննության մեջ նաև նշված է, որ կասկածելի գործարքներն ի հայտ են եկել մեկ տարի անց, երբ կառավարությունը հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացրեց՝ արգելելով կանխիկ նվիրատվությունները և փոխանցումներն իրավաբանական անձանցից, ինչպես նաև սահմանափակեց ֆիզիկական անձանց կողմից արվող վճարների չափը:

«OCCRP»-ի Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարցերով խմբագիր Ռոբերտ Դենիսը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում տարակուսել է՝ հրապարակման մեջ առկա են տարրեր, որոնք արժանի են իրավապահ մարմինների լուրջ հետաքննությանը: «Ես չգիտեմ, թե ինչպես կարող է այս ամենը սխալ լինել: Կա հստակ սխեմա: Չեմ կարծում, որ այս մարդիկ սխալմամբ նվիրատվություններ են արել և հետո մոռացել դրա մասին։ Ամեն դեպքում, պետք է կատարվի ամբողջական հետաքննություն, որպեսզի պարզվի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»,- ասում է Դենիսը:

Իսկ այժմ ամենաուշագրավը: «OCCRP»-ն այն կազմակերպությունն է, որը հայտնի է ԱՄՆ Պետդեպի, ԿՀՎ-ի և Սորոսի հիմնադրամի հետ իր ունեցած կապերով: Սա այն նույն կազմակերպությունն է, որն առաջինը հանդես եկավ էկոնոմիկայի նախարարությունում գրանցված խախտումների վերաբերյալ բացահայտումներով, ինչից հետո էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարը հայտնվեցին կալանքի տակ:

Պատահականությո՞ւն է արդյոք նման բացահայտումն այս փուլում, երբ Արևմուտքը մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա՝ նրանից պահանջելով և ակնկալելով առավել ակտիվ հակառուսական քաղաքականություն և դրեյֆ դեպի Արևմուտք:

Այս բացահայտումն ազդակ է Փաշինյանին, որ եթե վերջինս որոշի չկատարել արևմտյան կուռատորների առաջադրանքները, ապա ջրի երես կարող են դուրս գալ շատ ավելի լուրջ հետևանքներ ունեցող բացահայտումներ:

Ինչպես երևում է՝ զգալով Փաշինյանի կամուկացը և այն, որ վերջինս, չստանալով ռեալ երաշխիքներ Արևմուտքից, դեռևս փորձում է ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման մասով ռադիկալ քայլերի չգնալ՝ ԱՄՆ-ն նախազգուշացնող մեսիջ է հղում՝ հիշեցնելով, թե ով է տան իրական «տերը»...

Աղբյուր