Կանայք փետուր են ու մարգարիտներ, ասում է Իննա Խոջամիրյանը, որն իր ինստագրամյան էջում ներկայացել է «եթերային, թեթեւ ու նուրբ» կերպարում:
Դերասանուհին համագործակցել է դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հետ՝ կրելով նրա հավաքածուի կրեատիվ պիջակներից մեկը: Այն արծաթափայլ է՝ զարդարված հուլունքներով ու փետուրներով:
Իննայի դիմահարդարումը վառ է, որը հիանալի հակադրվում է պիջակի «սառը» երանգների հետ: Դերասանուհին նշել է, որ աշխատել է ոճաբան Sianna-ի հետ: Լուսանկարների հեղինակը Մարատ Սարգիսովն է:
0Comments