ՀՀ 3 մարզեր այցելելը վտանգավոր է. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Մանրամասներ
ամն

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«ՀՀ 3 մարզեր այցելելը վտանգավոր է. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․․․

Արցախը թշնամուն «բանտիկով» նվիրելուց հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում էր` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Եվ ահա արցախցիները զոհաբերեցին իրենց տունն ու ունեցվածքը, իրենց գերեզմաններն ու հիշողությունները, մի բանալի վերցնելով եկան Հայաստան, որ փրկեն մայր հայրենիքը: Եվ ինչ, պարզվում է, որ վտանգված է նաև մայր Հայաստանի առնվազն երեք մարզ:

Սիրելի՛ վարդենիսցիներ, ցավոք հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի: Սա էր այն ապագան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս խաբեբաները ձեզ խոստանում էին և պարգևեցին:

Տեղեկացնեմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել.

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է գնալ

Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք,
Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք,
Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ,
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ…»:

Մանրամասները՝ https://armlur.am/1337896/

ԲՈԼՈՐՍ ԽՈՐԸ, ՇԱՏ ԽՈՐԸ ՄՏԱԾԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ․․․

Հ.Գ. Ավելացվեմ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դեռ նախորդ տարվա հունիսին առավել խիստ սահմանափակումների մասին էր հրապարակել ուղերձ, այսօրվանը առավել մեղմացուցիչ բաղադրիչներ ունի: Ցավոք, Գեղարքունիքի մասով վտանգները մնում են նույնը։
Ահա նախորդը. https://am.usembassy.gov/security-alert-u-s-embassy.../