3 ու կես տարի է ինչ գտնվում ենք ցուգցվանգի մեջ, երբ ամեն յուրաքանչյուր քայլը էլ ավելի է վատացնում մեր վիճակը։
Սկզբից հզոր վարչապետը կատարեց քայլ թագուհով և ռուսներին տեղաբաշխեց Արցախում ու Հայաստանի այլ մարզերում։ Հետո կատարեց քայլ ձիով և սահմանով մեկ տեղաբաշխեց եվրոդիտորդներին։ Արդյունքում ռուսները մեր ձեռքը բռնած մեզ հանեցին Արցախից, իսկ եվրոպացիներն էլ այդ ամենը լեգիտիմացրեցին։ Հիմա հզոր վարչապետը պատրաստվում է կատարել քայլ փղով ու իր իսկ կողմից "աշխատացրած" ՀԱՊԿ-ին վռնդի այստեղից։ Արդյունքը շատ ավելի վատ է լինելու։
Միգուցե խնդիրը ոչ թե ռուսների ու եվրոպացիների մեջ է, այլ մեր կողմից շախմատ խաղացողի մեջ է ՞
Հեչ պատահական չի, որ միջազգային հարաբերություններում ամենաշատ օգտագործվող քաղաքական տերմինը՝ "սուբյեկտայնություն" բառն է։ Որը նշանակում է թե ինչքանով ես դու հանդիսանում գործոն։ ՀՀ սուբյեկտայնությունը զրոյացվեց այն պահից, երբ հզոր վարչապետը հրաժարվեց դիմադրելու և ինքներս մեզ պաշտպանելու գաղափարից։ Իսկ աշխարհում կամ պետք է լինես գործոն կամ մատերիալ։ Մենք ինքնակամ մեզ հայտարարել ենք մատերիալ, և մեզ բոլորը վերաբերվում են ինչպես իրենց շահերը սպասարկող մատերիալի։ Այստեղ ի՞նչ է սխալը։
Խնդրի լուծումը իրողությունները փոխելու մեջ է։ Գործող խաղի կանոնների պայմաններում մենք շանս չունենք, և մաթեմատիկական ճշտությամբ գնում ենք դեպի վերջնական կործանում։
Իսկ դիմադրելու պոտենցիալ չունենալու մասին սուտը շատ նման է պատերազմում պարտության անխուսափելիության մասին ստին։ Մեզ համոզում են թե մենք թույլ ու խեղճ ենք։ Առաջինը պետք է դուրս գալ հենց այս պարադիգմից։ Իսկ հակառակը՝ ինքնաոչնչացումն է։
Վահրամ Մարտիրոսյան
0Comments