Իսրայելին զենք մատակարարող երկրները կարող են համարվել դաժան հանցագործությունների համամասնակից. ՄԱԿ

Մանրամասներ
մակ

Օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ մարդու իրավունքներ գծով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտնել է, որ այն պետությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայել Գազայում պատերազմի ժամանակ, կարող են լինել «դաժան հանցագործությունների համամասնակից»։

Ալբանեզեն, որը մտնում է ՄԱԿ փորձագետների խմբի մեջ, որոնք նախազգուշացնող նամակ են ուղարկել Իսրայելին զենք տրամադրող պետություններին, կոչ է արել դադարեցնել այդ արտահանումը։

«Իսրայել զենք ուղարկելը, որն օգտագործվում է Գազայում, հակասում է մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ կարող է հավասարազոր լինել դաժան հանցագործությունների հանցակցությանը»,- գրել է Ալբանեզեն Х-ի իր միկրոբլոգում։

Ուրբաթ հրապարակված իրենց նամակում ՄԱԿ փորձագետները գրել են. «Պետական պաշտոնյաները, որոնք մասնակցում են զենքի արտահանմանը, կարող են անհատական քրեական պատասխանատվություն կրել ցանկացած ռազմական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության կամ Գազայում ցեղասպանության ակտերին նպաստելու եւ օժանդակելու համար»։