Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այսօր լրագրողներին ներկայացրել է ավագանու որոշման նոր նախագիծ, ըստ որի՝ կարգավորվելու են Երևանում քաղաքային տրանսպորտային ուղևորափոխադրումների գները։
«Առաջարկվում է 24 ժամվա ընթացքում բոլոր հանրային տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորություն 400 դրամով։
Քաղաքացիները կարող են նաև ձեռք բերել 1 շաբաթականը՝ 2000 դրամ արժողությամբ, 1 ամսվանը՝ 5500, 6 ամսվանը՝ 20 հազար դրամ և մեկ տարին՝ 35․000 դրամ արժողությամբ տոմսեր։
Իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները անվճար պետք է օգտվեն այդ ծառայություններից»։
Սուքիասյանը նաև հավելեց, որ որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
0Comments