Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում. Փաշինյանը կնախագահի

Մանրամասներ
պուտին նիկոլ

ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով կկայանա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում, սակայն կնախագահի Փաշինյանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնուրույն քաղաքականությունը, բայց Երևանը մնում է ՀԱՊԿ անդամ, նրա առջև բաց են կազմակերպության բոլոր միջոցառումների դռները, հայտարարել է Ուշակովը։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի վերադարձի դռները բաց են, և մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,- եզրափակել է ՌԴ պաշտոնյան։