Երբ իշխանությունն արձանագրում է, որ կարողություն չունի երկրի կարևորագույն խնդիրները լուծելու՝ հրաժարական պետք է տա, բայց ՔՊ-ն եկել է ոչ թե ժողովրդի մատից փուշ հանելու, այլ իր սեփական բարեկեցությունը ապահովելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՔՊ-ում փողի կռիվ է, մի մասը տեսնում է, որ մյուսների եկամուտներն անգամներով աճում են, հարստանում են, ասում են՝ մենք էլ ենք պատասխանատվություն կրում, մենք ինչի՞ չօգտվենք, իսկ արտաքին հարցերն իներցիայով գնում են, իրենք միայն արձանագրում են խնդիրները։ Ակնհայտ է, որ կան ներքին, իրական խնդիրներ, հանգամանքը, որ պատգամավորը մանդատը չի դնում, խոսում է այն մասին, որ թիմում ամեն ինչ միանշանակ չի ընդունվում։
Եթե վաղը Փաշինյանը հինգ հոգու ասի՝ դրեք մանդատները ու հրաժարվեք, կարող է ՊՊԾ գունդը, կարմիր բերետները ՔՊ-ականներին ջարդելով, ականջներից բռնած՝ Ազգային ժողովից դուրս հանեն։ ՔՊ-ում սարսափ է, Փաշինյանն իր կողքի նստած մարդկանց պատրաստ է «մատաղ անել» նորովի ներկայանալու համար»,- ընդգծեց պատգամավորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments