BMW-ն «Բելաջիո»-ի մոտ կոտրել է երկաթե ճաղավանդակները, կողաշրջված հայտնվել Գետառում․ վիրավորներ կան

Մանրամասներ
4

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռև անհայտ հանգամանքներում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել Գետառի վրա տեղադրված երկաթե ճաղավանդակներին, մոտ 40 մետր ճաղավանդակ կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Գետառում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կորյան Ապրեսյանը, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մանուկյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Վահե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներից 2-ին մեծ դժվարությամբ դուրս են բերել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին դարձյալ մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Բոլոր վիրավորներին դուրս են բերել պատգարակով և մինչ հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կորյուն Ապրեսյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։