Ուկրաինան ԱՄՆ-ին ծանուցել է Զալուժնիի պաշտոնանկության մասին. WP

Մանրամասներ
Վալերի Զալուժնի

Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու որոշման մասին, գրում են The Washington Post-ը և Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Սպիտակ տունը, ըստ WP-ի, չի աջակցել այս որոշմանը և չի առարկել՝ Կիևի ընտրությունը ճանաչելով որպես ինքնիշխան որոշում։ Զելենսկին դեռ հրամանագիր չի ստորագրել Զալուժնիին պաշտոնանկ անելու մասին։ Հայտնի չէ, թե դա երբ կարող է տեղի ունենալ։

Նախագահը կարող է անորոշ ժամանակով հետաձգել որոշումը, սակայն դա քիչ հավանական է, նշում են աղբյուրները։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Զելենսկին և Զալուժնին երկուշաբթի օրը՝ հունվարի 29-ին, լարված զրույց են ունեցել, որի ժամանակ տարաձայնություններ են եղել մոբիլիզացիայի շուրջ։ Գերագույն գլխավոր հրամանատարը նշել է լրացուցիչ զորակոչի անհրաժեշտությունը՝ պայմանավորված ռուսական զորքերի ավելի հզորությամբ և քանակով, ինչպես նաև անցյալ տարվա համեմատ հնարավոր մեծ կորուստներով։