Ստոլտենբերգը ՌԴ-ի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի երկրների համար

Մանրամասներ
նատօ

Ռուսաստանն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, դաշինքն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Մոսկվան ճիշտ պատկերացում ունենա իր մարտունակության աստիճանի մասին: Այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերի հայտարարությունը:

«Մենք ՆԱՏՕ-ի որևէ դաշնակցի համար ուղղակի սպառնալիք չենք տեսնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է անում Ռուսաստանը», – ասել Է Ստոլտենբերգը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կարծում է, որ Ռուսաստանը առաջիկա տասնամյակում կարող է մտնել որևէ եվրոպական պետության մայրաքաղաք, մասնավորապես ՝ Բալթյան երկրներում:

Նա հավելել է, որ դաշինքն ուժեղացնում է ներկայությունն իր արևելյան մասում, ավելացնում ներդրումները պաշտպանության ոլորտում, անցկացնում է վարժանքներ, ներառյալ առաջիկա զորավարժությունները:

«Քանի դեռ մենք դա անում ենք, ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակումներ չեն լինի», – ընդգծել Է դաշինքի գլխավոր քարտուղարը: