ՆԱՏՕ-ն պետք է պայմաններ ստեղծի, որոնց դեպքում Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ

Մանրամասներ
ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն պետք է օգնի ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ «ընդունելի» պայմաններով, ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Փոխանցում է Կոմերսանտը:

Նա հնարավոր է համարել, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց իր կորցրած տարածքների, և այդ ժամանակ անվտանգության երաշխիքները կվերաբերվեն միայն Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջաններին։

Financial Times-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգին հարցրել են, թե իրավիճակի կարգավորման ինչ տարբերակ է նա առաջարկելու Ուկրաինային։

Ի պատասխան՝ նա նախ հիշատակեց խորհրդային-ֆիննական պատերազմը և հիշեց, որ ֆիններն ի վերջո «զիջեցին տարածքի 10%-ը, բայց ապահով սահման ստացան»։

«Այս խնդիրը լուծելու ուղիներ կան: Եթե կա մի գիծ, որը պարտադիր չէ, որ միջազգայնորեն ճանաչված սահման լինի»,- ասել է նախկին գլխավոր քարտուղարը

Նա խոստովանել է, որ ոչ մի պատմական զուգահեռ «100 տոկոսով ճիշտ չէ», բայց միաժամանակ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Ճապոնիային, որոնք չեն ընդգրկում Կուրիլյան կղզիները:

Որպես օրինակ նա նշել է նաև Արևմտյան Գերմանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ։

«Երբ կամք կա, լուծում գտնելու ուղիներ էլ կան։ Բայց պետք է գիծ, որը որոշում է, թե որտեղ է կիրառվում 5-րդ հոդվածը, և Ուկրաինան պետք է վերահսկի ամբողջ տարածքը մինչև այդ սահմանը», - ասել է է Յենս Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակումը կհամարվի հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա: