Մահացել է «Դոլմամա» ռեստորանային ցանցի (Երևան, Մոսկվա), «Թռչող ջայլամ» ռեստորանի (Դիլիջան), «Սանտա Ֆամիլիա» գաստրոնոմի (Երևան), «Աղաքսակ» հուշանվերների խանութի (Երևան) հիմնադիր, սեփականատեր, գործարար Ժիրայր Ավանյանը։
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին «Դոլմամա» ռեստորանից։
Նշենք, որ գործարարը «Դոլմամա» ռեստորանը հիմնադրել է 1998թ․-ին՝ իր առջև նպատակ ունենալով վերականգնել բուն հայկական խոհանոցը:
0Comments