Իտալական Ա Սերիայի 16-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունել է Միլանի «Ինտերին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 2։0 հաշվով հաղթանակով։
Հաշիվը 40-րդ րոպեին բացել է «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը, որն օգտվել է «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելի սխալից։ Երկրորդ գոլը խփվել է 66-րդ րոպեին։ Կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի փոխանցումից գոլի հեղինակ է դարձել հարձակվող Մարկուս Թուրամը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Սիմոնե Ինձագիի թիմը շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: 16 տուրերում «Ինտերը» վաստակել է 41 միավոր և չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին»: «Լացիոն» 21 միավորով 11-րդ տեղում է։
0Comments