Այսօր սիրախաղի ու թափանցիկ ակնարկների օրն է ընտրյալներին փնտրողների համար․ Դեկտեմբերի 17-ի ռոմանտիկ հորոսկոպը

Մանրամասներ
սիրուն աղջիկ

ԽՈՅԵՐ

Եթե ​​հնարավորություն է ստեղծվում գնալ քաղաքից դուրս կամ այլ երկիր, մի անտեսեք դա։ Հնարավոր են հյուրեր «անցյալից»․ զգոն եղեք եւ թույլ մի տվեք, որ զգացմունքները գերիշխեն բանականությանը:

ՑՈՒԼԵՐ

Հիշեք, որ անկեղծությունն ու բաց լինելը ձեր կյանք են գրավում տարբեր մարդկանց․ եղեք շատ ուշադիր նրանց հանդեպ, ովքեր գալիս են ձեր տուն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ​​դուք զգում եք, որ չեք կարող ինքնուրույն հաղթահարել ձեր զգացմունքները, խոսեք մտերիմ ընկերոջ հետ, կամ ավելի լավ է, մի բաժակ սուրճ խմեք մոտակա սրճարանում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները շրջապատված կլինեն հակառակ սեռի ուշադրությամբ։ Նրանց համար, ովքեր փնտրում են իրենց ընտրյալին, այսօր սիրախաղի ու թափանցիկ ակնարկների օրն է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հարաբերություններում Առյուծները սովոր չեն հաշվի առնել զուգընկերոջ շահերը։ Ամեն ինչ պետք է լինի ձեր ձեւով՝ սա է ձեր կյանքի սկզբունքը: Այս մոտեցումը դժվար, թե օգնի ջերմ հարաբերություններ պահպանեք ձեր ընտրյալի հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը կկարողանան ցուցադրել իրենց լավագույն կողմերը։ Բոլորին դուր կգաք առանց բացառության։ Նման հնարավորությունը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելիի հետ անցկացրած ժամանակը ձեզ էներգիայով կլցնի եւ կստիպի ձեզ անհրաժեշտ զգալ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներ, մի փոքր ավելի զուսպ եղեք՝ ձեր համառությունն ու էմոցիոնալությունը կարող են վախեցնել նրան, ով ձեզ դուր է գալիս։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ժամանակ անցկացրեք ձեր ընտրյալի հետ, սա ոչ միայն կուժեղացնի ձեր հարաբերությունները, այլեւ դրանք նոր, ավելի բարձր մակարդակի կհասցնի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մի ամաչեք, օգտվեք ձեր կյանքը բարելավելու եւ դիվերսիֆիկացնելու յուրաքանչյուր հնարավորությունից: Զգուշացեք միայն արկածային նախաձեռնություններից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հագուստ ընտրելիս նախապատվությունը տվեք վառ գույներին։ Ընտրեք կարմիրը կամ կապույտի երանգները:

ՁԿՆԵՐ

Ձկների համար օրը բարենպաստ է ընտանիք կազմելու համար։ Սա, գուցե, հնարավորություն է հարաբերությունները հաջորդ մակարդակի հասցնելու համար: