Ղազախստանի նախագահն Արցախի ողբերգությունն անվանել է «պատմական իրադարձություն»

Մանրամասներ
տոկաև

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին դարակազմիկ իրադարձության՝ երկրի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»։

Տոկաևը դա անվանել է «իսկապես պատմական իրադարձություն»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել Արցախը՝ չցանկանալով մնալ Հանրապետությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սպառնալիքը։