Մեղրիով միանշանակ պետք է անցնի երկաթուղի. խաղաղության խաչմերուկով կհաղթահարենք բլոկադան. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Մեղրիի անունը սկսած 1998-ից, ցավոք, շատ շոշափվել է, մենք հիմա ուզում ենք շատ հստակ պատասխան տալ այս հարցին, մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի արեւելքը արեւմուտքին, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիային, այդ թվում Մեղրին Երասխին եւ Հայաստանի մնացած մասին, այդ թվում Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին. այո, միանշանակ, եւ դա 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահերին:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա համար էլ խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերից մեկը վերաբերում է կոմունիկացիաներին: Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի: Մենք հույս ունենք, որ խաղաղության խաչմերուկով կհաղթահարենք բլոկադան:

Մենք ուզում ենք ավտոճանապարհներն էլ բացենք՝ արեւելքը արեւմուտքին միացնող: Դրանք կարող են անցնել նաեւ Սյունիքի մարզով, Արարատի Մարզով, Վայոց Ձորի մարզով, Տավուշի մարզով: Ավելին,  մենք հույս ունենք այդ նախագծով վերականգնել Տավուշի, Գեղարգունիքի եւ Կոտայքի մարզերով անցնող երկաթուղին: Մասնավորապես, Հրազդան-Իջեւան-Կայան ավան երկաթուղին, որը ԽՍՀՄ վերջին տարիներին գործարկվեց, բայց հետագայում դադարեց աշխատանքը: Նաեւ սողանքների պատճռով փլուզված հատվածներ կան: Եթե տնտեսական զարգացում ենք ուզում, պետք է գնանք այդ ճանապարհով»,-ասաց նա: