Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում

Մանրամասներ
ա

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ականների և ոչ միայն նրանց դժգոհությունը Սոչիում ստորագրված փաստաթղթից և հիասթափությունը Ռուսաստանի անկարողությունից ստիպելու են Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախ գոյության փաստը, հերթական անգամ ստիպելու են նրանց՝ դիմելու ավելի զորեղ ու հեղինակավոր միջնորդի, ինչպիսին Արևմուտքն է: Մոսկվայի միջնորդությամբ չստացվեց հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, Պրահայի գործընթացը շարունակելու դեպքում շատ հանգիստ կարելի է հայաթափել Արցախը և այն հանձնել Ադրբեջանի տնօրինմանը: Նման բանը չտեսնված ու չլսված է միջազգային հարաբերությունների պրակտիկայում, երբ միևնույն խնդրի վերաբերյալ ընթանա երկու զուգահեռ գործընթաց, որոնք ոչ միայն իրար չեն լրացնում, այլև նույնիսկ միմյանց հետ հատվելու ոչ մի եզր չունեն:

Սոչիի պրոցեսը խաղաղության օրակարգ չի նախատեսում. խաղաղության պայմանագրի մասին ոչ մի խոսք չկա: Մինչդեռ Փաշինյանին պետք է հնարավորինս շուտ կնքել նման մի փաստաթուղթ, որը կազդարարի խաղաղության դարաշրջանի սկիզբը: Մեր ունեցած տեղեկություններով, նման փաստաթուղթ կարող է ստորագրվել մինչև նոյեմբերի վերջը կամ առնվազն՝ դեկտեմբերի սկզբին: Որքան էլ զարմանալի լինի, պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Թբիլիսիում»: